Հայաստանի բանկերի շահույթը 2024 թվականին

Վերջին լուրերը
Հայաստանի բանկերի շահույթը 2024 թվականին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիներին արձանագրել է թռիչքային աճ՝ 2024թ.-ին հասնելով մոտ 363 մլրդ դրամի զուտ շահույթի, որը համարժեք է ավելի քան $924 մլն-ի։ Սա 49%-ով ավել է 2023թ.-ի արդյունքների համեմատ, ինչը ցույց է տալիս բանկային համակարգի կայունությունը և արդյունավետության աճը։

Վերջին տարիների ընթացքում բանկերի շահույթն աճել է գրեթե 5 անգամ։ 5 տարվա կտրվածքով պատկերն այսպիսին է․

▫️ 2021թ․՝ 76,1 մլրդ դրամ
▫️ 2022թ․՝ 255,6 մլրդ դրամ
▫️ 2023թ․՝ 230 մլրդ դրամ
▫️ 2024թ․՝ 363 մլրդ դրամ

Շահույթի ցուցանիշով 2024թ․ բանկերի առաջատարը «Արդշինբանկն» է, որը, HSBC Հայաստանի հետ կոնսոլիդացիայի արդյունքում, արձանագրել է 132 մլրդ դրամ զուտ շահույթ։ Սա զգալիորեն գերազանցում է մյուս բանկերի ցուցանիշները։

Միևնույն ժամանակ, «Ամերիաբանկը» և «Ինեկոբանկը» շարունակում են պահպանել իրենց առաջատար դիրքերը՝ համապատասխանաբար 60 և 29 մլրդ դրամի շահույթով։ Նրանց հետևում են «ԱԿԲԱ» բանկը՝ 28.3 մլրդ դրամով և «IDBank»-ը՝ 15.7 մլրդ դրամով։

Հայաստանի բանկերի շահույթը 2024 թվականին

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները