Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի 1-ին կիսամյակում. առաջատարը նույնն է

Վերջին լուրերը
Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի 1-ին կիսամյակում. առաջատարը նույնն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի առևտրային բանկերը շարունակել են շահութաբերության բարձր տեմպով աշխատել։ Ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ համակարգում ընդգրկված բոլոր բանկերն աշխատել են շահույթով, և ընդհանուր զուտ շահույթը կազմել է շուրջ 201 միլիարդ դրամ՝ 17%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Արդշինբանկը պահպանել է առաջատարի դիրքը՝ ապահովելով 68.8 մլրդ դրամ շահույթ, որը 13.2 մլրդ-ով կամ 24%-ով գերազանցում է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ամերիաբանկը երկրորդ տեղում է՝ 32.5 մլրդ դրամ շահույթով (աճ՝ 5.2 մլրդ դրամ կամ մոտ 19%)։

Ակբա բանկը 2025-ի առաջին կիսամյակում արձանագրել է 17.2 մլրդ դրամ շահույթ՝ աճելով ավելի քան 4.2 մլրդ դրամով։ Էվոկաբանկը գրանցել է շահույթի գրեթե կրկնակի աճ՝ 7.1 մլրդ դրամից հասնելով 13.4 մլրդ-ի։ Իսկ Հայէկոնոմբանկը 2024-ի 4.2 մլրդ-ից հասել է 5 մլրդ դրամի։

Շահույթների աճ են գրանցել նաև Ֆասթ բանկը (2.3 → 3.4 մլրդ), Մելլաթ բանկը (3 → 3.3 մլրդ), Ամիօ բանկը (1.7 → 3.2 մլրդ) և Բիբլոս բանկը (613 մլն → 738 մլն)։

Միևնույն ժամանակ, մի քանի բանկերի մոտ շահույթը նվազել է։ Ինեկոբանկը 2024-ի 15.5 մլրդ-ից նվազել է 14.7 մլրդ, Արարատբանկը՝ 7.1-ից՝ 6.9 մլրդ, Արմսվիսսբանկը՝ 5.9-ից՝ 3.4 մլրդ, Յունիբանկը՝ 6.7-ից՝ 4.7 մլրդ, իսկ ՎՏԲ Հայաստան բանկը՝ 4.2-ից՝ 3.5 մլրդ դրամ։

Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի 1-ին կիսամյակում. առաջատարը նույնն է

Ընդհանուր առմամբ՝ համակարգն աշխատում է շարունակական կայունությամբ ու շահութաբերությամբ՝ չնայած մի քանի բանկերում արձանագրված անկումներին։

Կարդացեք նաև՝

Հայաստանյան բանկերի շահույթը 2025-ի առաջին եռամսյակում. առաջատարը Արդշինբանկն է

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները