Ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչները`Armenian Auto Show 2024-ում

Վերջին լուրերը
Ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչները`Armenian Auto Show 2024-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Armenian Auto Show 2024 ավտոցուցահանդես-համաժողովը։ Բացմանը ներկա էին ցուցահանդեսի կազմակերպիչները, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, բազմաթիվ հյուրեր արտերկրից,  լրատվամիջոցներ և այցելուներ։

Հունիսի 21-ից 23-ը ավտոմոբիլային ոլորտով հետաքրքրվող բոլոր անաձանց երեք օր շարունակ սպասվում է ավտոմոբիլային տոն։

Ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչները`Armenian Auto Show 2024-ում

Ի՞նչ է ներկայացվում

Այստեղ մեկ հարկի տակ են հավաքվել ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ավելի քան 100 կազմակերպություններ, որոնք ներկայացնում են՝

  • մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ էկոլոգիապես մաքուր ու մատչելի էլեկտրոմոբիլներ, ներքին այրման շարժիչով հզոր մեքենաներ
  • ավտոբուսներ,
  • բեռնատարներ և  շինարարական ավտոտեխնիկա

Ինչպես նաև, ավտոսպասարկման, թյունինգի, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ։

Հունիսի 21-ին, ժամը 19:00 ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա աշխարհահռչակ ավտոմակնիշների  նոր մոդելների  շնորհանդես։

Ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչները`Armenian Auto Show 2024-ում

Ո՞ւմ համար է նախատեսված ցուցահանդեսը

Այս ցուցահանդես-համաժողովը նախատեսված է ոչ միայն անհատ ավտոսիրող այցելուների համար, այլ տարբեր մասնավոր և պետական հիմնարկների, և փոխադրամիջոց օգտագործող շահառուների համար։

Ովքե՞ր են կազմակերպիչները

Armenian Auto Show 2024 ավտոցուցահանդես-համաժողովի կազմակերպիչներն են Պրոմ Էքսպո և Արմենիա Թրավել ընկերությունները։

Պրոմ Էքսպո

Պրոմ Էքսպո ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և մինչ օրս հանդիսանում է ցուցահանդեսների, համաժողովների, փառատոնների, գործարար հանդիպումների և միջոցառումների կազմակերպման ոլորտի առաջատարներից մեկը։ Ընկերությունը գործունեության ողջ ընթացքում կազմակերպել է ավելի քան 180 միջոցառում ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, դրանցից են՝ ԱրմԱվտո Շոու, Շինարարություն և Ինտերիեր, Կահույք Էքսպո, Դրինք Էքսպո, ՊանԱրմենիան Էքսպո–ֆորում և մի շարք այլ միջոցառումներ:

«Այսօր մեծ ուրախությամբ հանրության դատին ենք հանձնում վերջին վեց ամիսների ընթացքում մեր ջանքերի և երկարատև աշխատանքի արդյունքը՝  այս ավտոշուն։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի իր կարիքներին, ցանկությանն ու ճաշակին համահունչ լուծումներ», – նշեց Prom Expo ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը։

Արմենիա Թրավել

Արմենիա Թրավել + Մ  ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին և այսօր հանդիսանում է իր ոլորտի առաջատարներից մեկը։ Տարիների ընթացքում ընդլայնելով գործունեության ոլորտները, Արմենիա Թրավելը ակտիվ ներգրավվածություն է ունեցել տեղական և միջազգային փառատոնների, համաժողովների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ մասշտաբային միջոցառումների կազմակերպման ու սպասարկման գործում: Ընկերության փորձառու թիմի կողմից սպասարկած միջոցառումների շարքում են՝ Starmus Festival 2022, Climate Change Conference 2022 by UNDP, ArmHighTech 2021, 2018, 2016, տարեկան 50-ից ավելի միջոցառում Եվրոպայի Խորհրդի համար և բազմաթիվ այլ միջոցառումներ:

«Մենք ակնկալում ենք, որ Armenian Auto Show-ն առավելագույնս կծառայի իր նպատակին։ Մեր ցանկությունն է այն դարձնել տարածաշրջանի առաջատար ավտոմոբիլային իրադարձություն և վստահ լինել, որ այն տեղի ունենա պարբերաբար։ Մեր համախոհ գործընկերների հետ սահմանել ենք բարձր նշաձող և հեռուն գնացող նպատակներ, որոնց պետք է հասնենք համառ աշխատանքի և հետևողականության միջոցով», – ասաց Armenia Travel ընկերության զարգացման տնօրեն  Արմեն Գրիգորյանը։

Այցելուները բացառիկ հնարավորություն կունենան` օգտվելու ընկերությունների կողմից հատուկ ցուցահանդեսի օրերին տրամադրվող  մեծ  զեղչերից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները