11 ամսում կապի ոլորտի հասույթը գերազանցել է 150 մլրդ դրամը

Վերջին լուրերը
11 ամսում կապի ոլորտի հասույթը գերազանցել է 150 մլրդ դրամը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի կապի ոլորտը ապահովել է 152,247.8 մլն դրամ ընդհանուր հասույթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.1%-ով: 

Գործունեության ամենախոշոր բաժինը կազմել է հեռահաղորդակցությունը՝ 141,061.1 մլն դրամի հասույթով, ինչը 4%-անոց աճ է նախորդ տարվա համեմատ: Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում արձանագրվել է 9,517.5 մլն դրամ հասույթ՝ 2023 թվականի ցուցանիշներից 2.7%-ով ցածր:

Մյուս կողմից, ռադիոծրագրերի հասույթը նվազել է 26.6%-ով՝ կազմելով 1,669.2 մլն դրամ: Նոյեմբերին ընդհանուր ցուցանիշը նվազել է՝ նախորդ ամսվա համեմատությամբ 2.4%-ով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները