ԱՄՀ-ի կանխատեսումները. Հայաստանը գնաճի ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է

Վերջին լուրերը
ԱՄՀ-ի կանխատեսումները. Հայաստանը գնաճի ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում գների կայունացման բարենպաստ միտում է նկատվում․ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հոկտեմբերյան World Economic Outlook զեկույցի համաձայն, 2024 թվականին գնաճը կկազմի ընդամենը 0.2%, իսկ 2025-ին՝ 3.1%։

Հատկանշական է, որ ապրիլյան կանխատեսումներում այս ցուցանիշները զգալիորեն բարձր էին՝ համապատասխանաբար 3.1% և 3.7%։ Տնտեսական աճի մասով ԱՄՀ-ը հավաստիացնում է, որ 2024-ին այն կհասնի 6%-ի, իսկ 2025-ին՝ 4.9%-ի։ Հայաստանի 2024-ի պետական բյուջեում այս ցուցանիշը նախատեսված է 4% (±1.5%)։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի զեկույցը նույնպես լավատեսական է․ 2024-ին սպասվում է 2.1-2% գնաճ, 2025-ին՝ 3.2-4%, 2026-ին՝ 3.8-4.2%, իսկ 2027-ին՝ 4%։

Նկատելի է, որ տարբեր միջազգային կառույցներ ևս հաստատում են դրական միտումները․ Համաշխարհային բանկը 2024-2026 թվականների համար կանխատեսում է համապատասխանաբար 3%, 3.5% և 4% գնաճ, Ասիական զարգացման բանկը՝ 0.8% և 2.5% 2024-2025 թվականների համար, իսկ ԵԱՏՄ բանկը 2024-ի համար նախատեսում է 1.5% գնաճ։

Ավելին, ԱՄՀ-ի վերջին կանխատեսումների համաձայն, Հայաստանը 2024 թվականին կգրանցի աշխարհում երկրորդ ամենացածր գնաճի ցուցանիշը։

Ամենաբարձր գնաճով երկրները․
Զիմբաբվե՝ 635.3%
Արգենտինա՝ 229.8%
Սուդան՝ 200.1%
Հարավային Սուդան՝ 120.6%
Թուրքիա՝ 60.9%

Ամենացածր գնաճով երկրները․
Կոստա Ռիկա՝ -0.3%
Հայաստան՝ 0.2%
Չինաստան՝ 0.4%
Բրունեյ՝ 0.5%
Թաիլանդ՝ 0.5%

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները