Հայաստանը միացավ NASA-ի Artemis լուսնի հետազոտման ծրագրին

Վերջին լուրերը
Հայաստանը միացավ NASA-ի Artemis լուսնի հետազոտման ծրագրին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը ստորագրեց Արտեմիսի համաձայնագիրը ՆԱՍԱ-ի հետ՝ Լուսնի, Մարսի և տիեզերական այլ օբյեկտների ու տարածքների հետախուզման և զարգացման համատեղ գործունեության վերաբերյալ, հայտնում է NASA.gov-ը:

Փաստաթուղթը կապված է դեռ 2012 թվականին NASA-ի կողմից հայտարարված ամերիկյան լուսնային ծրագրի հետ։
Ծրագրի նպատակն է 2024 թվականին մարդկանց վերադարձնել Լուսին և կայուն նրանց ներկայությունը հաստատել Լուսնի վրա մինչև 2028 թվականը: Այն նաև նպատակ ունի ուսումնասիրել Մարսը և տիեզերական այլ օբյեկտներ:

Հայաստանը միացավ NASA-ի Artemis լուսնի հետազոտման ծրագրին

Հայաստանի անունից Արտեմիսի համաձայնագիրը ստորագրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը և ԱՄՆ Պետքարտուղարության օվկիանոսների և միջազգային բնապահպանական և գիտական ​​հարցերի բյուրոյի օգնականի պաշտոնակատար Ջենիֆեր Լիթլջոնը:

«NASA-ն հպարտությամբ ողջունում է Հայաստանի միանալը Արտեմիսի համաձայնագրին, քանի որ մենք ընդլայնում ենք տիեզերքի խաղաղ հետազոտումը: Այսօրվա ստորագրումը հիմնված է կարևոր հիմքերի վրա։ Հայաստանը վաղուց է նայում դեպի տիեզերք և օգնում մարդկությանը հասկանալ այն: Դառնալով այս տարի Արտեմիսի համաձայնագրերը ստորագրած 10-րդ երկիրը՝ մենք ապացուցում ենք, որ հետազոտությունները մարդկանց միավորում են: Մենք կշարունակենք ընդլայնել մարդկության հասանելիությունը տիեզերքում՝ միասին», – ասել է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը:

Հայաստանը միացավ NASA-ի Artemis լուսնի հետազոտման ծրագրին

Նշենք, որ Արտեմիսի համաձայնագրերը մի շարք ոչ պարտադիր երկկողմանի պայմանավորվածություններ են Միացյալ Նահանգների կառավարության և աշխարհի այլ կառավարությունների միջև, որոնք մշակում են այն նորմերը, որոնց ակնկալվում է հետևել տիեզերքում:

Բացի Հայաստանից, մինչ օրս 42 երկիր էր ստորագրել այս համաձայնագիրը, այդ թվում՝ 20-ը՝ Եվրոպայում, 8-ը՝ Ասիայում, 6-ը՝ Հարավային Ամերիկայում, 3-ը՝ Հյուսիսային Ամերիկայում, 3-ը՝ Աֆրիկայում և 2-ը՝ Օվկիանիայում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները