Օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է 3.6%

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում 2025թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%՝ 2024թ. օգոստոսի համեմատ։ Նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.2% աճ։

Ամենամեծ գնաճը արձանագրվել է կրթության ոլորտում՝ 7.8%, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտի խմբում՝ 6.6%։ Տրանսպորտի սակագներն աճել են 6%, առողջապահության ոլորտում գրանցվել է 3.7% աճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները տարվա կտրվածքով բարձրացել են 4.9%, սակայն հուլիսի համեմատ մնացել անփոփոխ։

Որոշ ապրանքախմբերում արձանագրվել է նաև գների նվազում․ բանջարեղենի գներն օգոստոսին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 3.6%-ով, իսկ հուլիսի համեմատ՝ 5.8%-ով։

Օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 383.2 դրամ՝ տարեկան կտրվածքով նվազելով 1.3%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները