Արտադրության ծավալը Հայաստանում կտրուկ նվազել է․ 5 ամսում արձանագրվել է 14.1% անկում

Վերջին լուրերը
Արտադրության ծավալը Հայաստանում կտրուկ նվազել է․ 5 ամսում արձանագրվել է 14.1% անկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թ. հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է մոտ 1 տրիլիոն դրամ՝ 1 030 մլրդ դրամ, ինչը 14.1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մայիս ամսին արձանագրվել է 5.9% անկում 2024-ի մայիսի համեմատ, սակայն ապրիլի համեմատ՝ 2.9% աճ։

Նվազման հիմնական աղբյուրը մշակող արդյունաբերությունն է, որի ծավալը կրճատվել է 21.5%-ով՝ հասնելով մոտ 686 մլրդ դրամի։ Հանքարդյունաբերությունն ավելի կայուն է՝ ընդամենը 1.6% անկմամբ։ Միաժամանակ, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտում արձանագրվել է 11.4% աճ, իսկ ջրամատակարարման և թափոնների կառավարման ոլորտում՝ 0.8%։

Մշակող արդյունաբերությունը շարունակում է մնալ ոլորտի գլխավոր շարժիչը՝ կազմելով արդյունաբերական ընդհանուր արտադրանքի շուրջ 66.5%-ը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները