StartupBlink-ի` 2024 թվականի Global Startup Ecosystem Index-ի վերջին տվյալների համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը համաշխարհային վարկանիշում։
StartupBlink-ի Global Startup Ecosystem Index-ը համաշխարհային վարկանիշային համակարգ է, որն ամեն տարի ներկայացնում է աշխարհի 100 երկրների և 1000 քաղաքների ստարտափ էկոհամակարգերի վիճակը։ Այս վարկանիշը ստեղծվում է բազմաթիվ տվյալների վրա հիմնվելով՝ հաշվի առնելով ստարտափների քանակը, որակը և բիզնես միջավայրի պայմանները։
Հայաստանի գրանցած արդյունքը հատկապես ուշագրավ է տարածաշրջանային համատեքստում․Հայաստանը Վրաստանից առաջ է 13 հորիզոնականով, իսկ Ադրբեջանից՝ 23։
Հաշվետվության համաձայն՝ Հայաստանի ստարտափ էկոհամակարգը առանձնանում է զարգացման մի շարք առանցքային ուղղություններով։ Դրանց թվում են տեխնոլոգիական ու արհեստական բանականության ոլորտները, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech) բնագավառը։
Վարկանիշավորման մեթոդաբանությունը հաշվի է առնում մի շարք կարևոր գործոններ՝ ներառյալ ներդրումների ներգրավման ցուցանիշները, ստարտափներին տրված քանակական և որակական գնահատականը, ինչպես նաև տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակը։