Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի արտահանման հավաստագրման ծախսերը

Վերջին լուրերը
Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի արտահանման հավաստագրման ծախսերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ աջակցելու տեղական արտադրողներին արտահանման շուկաներ մուտք գործելու հարցում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է փոխհատուցել արտահանվող ապրանքների սերտիֆիկացման ծախսերի 50%-ը։

Նախարարի խոսքով, այս հավաստագրերի ձեռքբերումը զգալի ֆինանսական բեռ է հանդիսանում ձեռնարկությունների համար։ Մեկ հավաստագրի արժեքը կարող է հասնել տասնյակ հազարավոր դոլարների, ընդ որում՝ հաճախ անհրաժեշտ է լինում առանձին հավաստագրեր ստանալ նույն ապրանքի համար։

Բացի հավաստագրման ծախսերի փոխհատուցումից, կառավարությունը նախատեսում է նաև որոշ դեպքերում աջակցել նոր շուկաներ մուտք գործող ընկերություններին՝ մասնակիորեն փոխհատուցելով լոգիստիկ ծախսերը։

Աջակցության այս միջոցառումների վերաբերյալ սկզբունքային որոշումն արդեն ընդունված է։ Ծրագրի իրականացման մեխանիզմի մանրամասները կներկայացվեն կառավարության առաջիկա որոշումներից մեկում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները