Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով

Վերջին լուրերը
Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեի տվայլներով՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի առաջին եռամսյակում աճել է 5.2%-ով: Համախառն ներքին արդյունքը կազմել է 2.1 տրիլիոն դրամ: Տնտեսական աճի գլխավոր շարժիչը դարձել է ծառայությունների ոլորտը:

Ամենամեծ աճը ցույց են տվել ֆինանսական ծառայությունները՝ 27.5%-ով, IT և կապի ոլորտը՝ 16.2%-ով, անշարժ գույքի շուկան՝ 7.2%-ով և շինարարությունը՝ 14%-ով: Տնային տնտեսությունների սպառողական ծախսերը մեծացել են 15.3%-ով, ներդրումները՝ 25.3%-ով:

Գյուղատնտեսությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է 8.1%-ով: Այս ոլորտի ծավալը կազմել է 75.5 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի 3.6%-ն է:

Արտաքին առևտուրը նվազել է: Արտահանումը 2025թ. առաջին եռամսյակում կազմել է 1.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ նվազելով 53.4%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ներմուծումը եղել է 2.8 մլրդ դոլար՝ նվազելով 45.2%-ով: Պարենամթերքի արտահանումը կազմել է 334.5 մլն դոլար: Արտաքին առևտրի բալանսը մինուս 1.1 մլրդ դոլար է:

Գնաճը 2025թ. առաջին եռամսյակում կազմել է 2.5%՝ 2024թ. առաջին եռամսյակի մինուս 0.2%-ի դիմաց: Պարենամթերքի գները բարձրացել են 4.1%-ով: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 395.4 դրամ՝ 2024թ. նույն ժամանակաշրջանի 390 դրամի դիմաց:

Միջազգային կազմակերպություններն առաջարկում են տարբեր գնահատականներ 2025 թվականի ՀՆԱ աճի համար: Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է 5.5% աճ, Համաշխարհային բանկը՝ 4%, Միջազգային արժույթային հիմնադրամը՝ 4.5%, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը՝ 5%, Ասիական զարգացման բանկը՝ 6%:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները