ՀՀ Վիճակագրական կոմտիեի տվյալներով՝ արտամրժուայիար մրտահանումը նվազել է ավելի կտրուկ՝ 60.4%-ով՝ կազմելով 2.42 միլիարդ դոլար, հիմնականում թանկարժեք մետաղների մատակարարման կտրուկ անկման հաշվին (–81%)։ Ընդհանուր անկման ֆոնին, սակայն, աճել է պարենային ապրանքների արտահանումը (+34.8%)՝ մասնավորապես դեպի Իրաք, Շվեյցարիա և Նիդերլանդներ։
Ներմուծումն էլ է նվազել՝ 46.5%-ով՝ կազմելով 3.86 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, զգալիորեն աճել են ներկրումները Չինաստանից (+60.2%), ինչպես նաև Իրանից և Վրաստանից։
Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից են Ռուսաստանը, Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Առաջին անգամ Չինաստանը շրջանցել է Էմիրություններին՝ առևտրաշրջանառության ծավալով։ ԵՄ-ի հետ առևտուրը պահպանվել է համեմատաբար կայուն և նույնիսկ աճել է 4.8%-ով։