Սեպտեմբերից Հայաստանը կմիանա հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգին՝ տվյալներ տրամադրելով և ստանալով 47 երկրների հետ։
Փոխանակումը կվերաբերի այն օտարերկրյա հարկատուներին, որոնք ունեն հաշիվներ հայկական բանկերում, ինչպես նաև հայաստանցի հարկատուներին՝ արտասահմանյան բանկերում և ներդրումային ընկերություններում ունեցած հաշիվների մասով։
Այս գործընթացը կիրականացվի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մշակած ստանդարտի համաձայն և նպատակ ունի բարձրացնել հարկային թափանցիկությունն ու կանխել հարկերից խուսափումը։