Հայաստանի ֆինանսական շուկան թվերով․ 2024-ի ամփոփում

Վերջին լուրերը
Հայաստանի ֆինանսական շուկան թվերով․ 2024-ի ամփոփում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականին Հայաստանի ֆինանսական հատվածում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնք անդրադարձել են ինչպես բանկային համակարգի, այնպես էլ տնտեսության զարգացման վրա։ 

Տարվա ընթացքում առևտրային բանկերի վարկային տոկոսադրույքները աճել են․ մարտին դրանք կազմել են 12.28%, սեպտեմբերին՝ 13.68%, իսկ դեկտեմբերին նվազել են 13.17%։ Ավանդների տոկոսադրույքները տատանվել են 8%-ի շուրջ՝ տարվա ընթացքում գրանցելով փոքր վերելքներ և անկումներ։ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործառնությունների տոկոսադրույքները մարտին կազմել են 8.5%, բայց տարեվերջին նվազել են մինչև 7%։

Տարվա ընթացքում փողի զանգվածը կտրուկ աճել է։ Մարտին այն կազմել է 5.06 տրիլիոն դրամ, իսկ դեկտեմբերին հասել է 5.89 տրիլիոնի։ Փողի բազայի աճը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսության վարկավորման ծավալի ընդլայնմամբ, ինչպես նաև բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի շրջանառության ավելացմամբ։

Վարկավորման ծավալը 2024-ին շարունակել է աճել՝ տարեվերջին հասնելով 6.5 տրիլիոն դրամի։ Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերը հիմնականում ուղղվել են ոչ ֆինանսական կազմակերպություններին, տնային տնտեսություններին և այլ ֆինանսական կառույցներին։

Հայաստանի առևտրային բանկերում բնակչության ավանդները դեկտեմբերին կազմել են 2.9 տրիլիոն դրամ, ինչը 5%-ով բարձր է նախորդ ամսվա համեմատ և 11.5%-ով ավելի՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները