Որքա՞ն «կանաչ» է Հայաստանը՝ ըստ EPI 2024 վարկանիշի

Վերջին լուրերը
Որքա՞ն «կանաչ» է Հայաստանը՝ ըստ EPI 2024 վարկանիշի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շրջակա միջավայրի կատարողականի ինդեքսը (EPI) գլոբալ վարկանշային համակարգ է, որը գնահատում է երկրների բնապահպանական կատարողականը։ 2024 թվականի զեկույցում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը՝ հավաքելով 44.9 միավոր։

EPI-ն օգտագործում է 58 առանձին ցուցանիշ, որոնք բաժանված են 11 կատեգորիայի։ Այս ցուցանիշները ներառում են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, էկոհամակարգերի պահպանությունը, շրջակա միջավայրի վիճակը և բնական ռեսուրսների կառավարումը։ 

Հայաստանի արդյունքները, համեմատած տարածաշրջանի մեր հարևան երկրների հետ, հիմնական կատեգորիաներում բերված են ստորև։

Հայաստանն օդի որակի ցուցանիշով բավականին վատ դիրք է զբաղեցնում՝ 180 երկրների շարքում գտնվելով 132-րդ տեղում։ Տարածաշրջանի մյուս երկրները ևս նմանատիպ խնդիրներ ունեն․ Վրաստանը 125-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 140-րդ։ 

Ջրային ռեսուրսների կառավարման մասով Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում 11-րդն է, քիչ զիջելով Վրաստանին, որն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, բայց գերազանցելով Ադրբեջանին, որը 13-րդն է։ 

Ինչ վերաբերում է ծանր մետաղների կառավարմանը, Հայաստանը 66-րդ տեղում է՝ մոտ գտնվելով Վրաստանին (59-րդ տեղ) և մի փոքր առաջ անցնելով Ադրբեջանից (72-րդ տեղ)։ 

Կլիմայի փոփոխության մեղմման առումով Հայաստանի դիրքը նույնպես բարենպաստ չէ՝ 101-րդ տեղ: Նմանատիպ վիճակ է տարածաշրջանի մյուս երկրներում. Վրաստանն 97-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը հետ է մնում՝ 105-րդ տեղ։

Բայց լավ լուրեր էլ կան․ Հայաստանում անտառածածկ տարածքները վերջին տասնամյակում ավելացել են 2.5%-ով, ինչը գերազանցում է տարածաշրջանի միջին մակարդակը: Հայաստանի անտառների խտությունը գնահատվում է 11.2%: Վարկանիշային ցուցակում մենք 4-րդն ենք՝ 83.4 միավորով։ Վրաստանը 2-րդ հորիզոնականում է։

Կենսաբազմազանության պաշտպանության հարցում տարածաշրջանի համեմատ լավ դիրք ունենք՝ 75-րդ տեղ․ պաշտպանված տարածքները կազմում են երկրի տարածքի մոտ 14.8%-ը: Այս ցուցանիշով Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 109 և 129-րդ տեղերում են։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները