Հայաստանը տարածաշրջանի՝ էկոլոգիապես ամենամաքուր երկիրն է

Վերջին լուրերը
Հայաստանը տարածաշրջանի՝ էկոլոգիապես ամենամաքուր երկիրն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը էկոլոգիապես մաքուր երկրների համաշխարհային վարկանիշում գրավել է 56-րդ տեղը՝ գերազանցելով համապատասխանաբար 103-րդ և 104-րդ տեղերը զբաղեցրած Վրաստանին և Ադրբեջանին:


The Environmental Performance Index-ում Հայաստանը վերջին 10 տարում բարելավել է իր ցուցանիշը 4,8 կետով: Վարկանիշի առաջատարներն են Դանիան, Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան, վատագույն արդյունքն ունեն Հնդկաստանը, Մյանման և Վիետնամը: Ռուսաստանը ցանկում 112-րդն է, Իրանը՝ 133-րդը, Թուրքիան՝ 172-րդը:

- Advertisement -
Հայաստանը տարածաշրջանի՝ էկոլոգիապես ամենամաքուր երկիրն է

Զեկույցի հեղինակ Yale Center for Environmental Law and Policy կազմակերպությունը գնահատում է երկրների ջանքերը էկոլոգիայի և բնական պաշարների կառավարման գործում՝ օգտագործելով 10 կատեգորիայի 22 ցուցանիշներ: Դրանք արտացոլում են շրջակա միջավայրի վիճակը և էկոհամակարգի կենսունակությունը, կենսաբազմազանության պահպանումը, կլիմայի փոփոխության հակազդեցությունը, բնակչության առողջության մակարդակը, տնտեսական գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև պետական քաղաքականության արդյունավետությունը:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները