Ի՞նչ դինամիկա է արձանագրել Հայաստանի տնտեսությունը 2025-ի առաջին եռամսյակում

Վերջին լուրերը
Ի՞նչ դինամիկա է արձանագրել Հայաստանի տնտեսությունը 2025-ի առաջին եռամսյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականի առաջին եռամսյակում աճել է 4.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 599.8 միլիարդ դրամ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է 18.5%-ի անկում:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 10.5%-ով՝ հասնելով 97.5 միլիարդ դրամի: Շինարարության ոլորտը շարունակել է պահպանել դրական միտումը՝ արձանագրելով 13.6% աճ: Ծավալը կազմել է 77.5 միլիարդ դրամ:

Առևտրի շրջանառությունը կազմել է 1.34 տրիլիոն դրամ՝ աճելով 6%-ով: Ծառայությունների ոլորտը գրանցել է 11.5% աճ՝ հասնելով 865.3 միլիարդ դրամի: Սպառողական գների ինդեքսն աճել է 2.5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.1%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.8%-ով՝ կազմելով 2.5 միլիարդ կՎտ.ժ:

2025թ. փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 284,532 դրամ՝ աճելով 4.1%-ով: Պետական հատվածում այն կազմել է 212,982 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 312,899 դրամ: Մարտի տվյալները դեռևս ամփոփված չեն:

Արտաքին առևտրաշրջանառությունը գրանցել է նշանակալի անկում: Հունվար-մարտ ամիսներին այն կազմել է 4.48 միլիարդ դոլար՝ նվազելով 54.2%-ով: Արտահանման ծավալը կազմել է 1.7 միլիարդ դոլար (անկում 61.8%-ով), իսկ ներմուծումը՝ 2.78 միլիարդ դոլար (անկում 47.9%-ով): Արտահանման զգալի կրճատումն էական ազդեցություն է ունեցել արտաքին առևտրային հաշվեկշռի վրա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները