Կրիպտոակտիվի օտարումից եկամուտի համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ

Վերջին լուրերը
Կրիպտոակտիվի օտարումից եկամուտի համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի հունիսի 24-ին պաշտոնապես հրապարակված նոր օրենսդրական կարգավորումներով (ՀՕ-175-Ն) էական լրացումներ և փոփոխություններ են կատարվել ՀՀ հարկային օրենսգրքում՝ ուղղված կրիպտոակտիվների կարգավորմանը հարկային դաշտում:

Օրենսգրքում այժմ հստակ սահմանվել է կրիպտոակտիվի հասկացությանը՝ հիմնված «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի դրույթների վրա: Այսուհետ կրիպտոակտիվ են համարվելու ոչ միայն փոխարինելի կրիպտոարժույթները, այլև եզակի (NFT) կրիպտոակտիվները, ինչպես նաև ապակենտրոնացված համակարգում որպես պարգևատրում ստեղծվող կրիպտոակտիվները: Սահմանումից բացառվում են որոշակի ֆինանսական գործիքները՝ արժեթղթերը, ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերը և բանկային ավանդները:

Կրիպտոակտիվների ձեռքբերման արժեքը կորոշվի ՀՀ կառավարության կողմից հաստատված բորսաների հրապարակած գների հիման վրա՝ օգտագործելով տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը:

Նոր կարգավորումներով կրիպտոակտիվների օտարման եկամուտների և ձեռքբերման ծախսերի փաստաթղթավորումը կարող է իրականացվել ոչ միայն հաշվարկային, այլ նաև այլ հիմնավորող փաստաթղթերով: Սա նկատելիորեն հեշտացնում է գործարքների հարկային ճանաչման գործընթացը:

Նախատեսվում են հետևյալ հարկային դրույթները.

  • կրիպտոակտիվի օտարումը հստակ ներառվել է եկամտահարկի ենթակա գործառնությունների ցանկում,
  • եզակի և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների (այդ թվում NFT-ների) և ապակենտրոնացված համակարգերում որպես պարգևատրում ստացվող կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների համար սահմանվել է 1% եկամտահարկի արտոնյալ դրույքաչափ,
  • կրիպտոակտիվների միջոցով ծառայությունների մատուցումը համարվում է հարկվող գործարք։

Օրենքը նույնպես անդրադառնում է այս ոլորտում գործող սուբյեկտների վերահսկողությանը՝ ընդգրկելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներին ապահովագրական բրոկերների կարգավորման տրամաբանության մեջ:

Նշված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասներորդ օրը՝ 2025 թվականի հուլիսի 4-ից: Այս օրենսդրական փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտը իրավական դաշտում կարգավորելու և դրանց հարկման պարզ ու կանխատեսելի մեխանիզմներ սահմանելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները