Հայաստանում սպառողական գների տարեկան աճը կազմել է 3.2%

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 3.2%՝ հունիսի 3.1%-ից փոքր աճով։ Նախորդ տարվա նույն ամիսվա համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են միջինը 4.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.0%, իսկ ծառայություններինը՝ 2.4%։

Նախորդ ամսվա՝ հունիսի համեմատ 2025 թվականի հուլիսին սպառողական գների ինդեքսը աճել է 0.3%։ Ամսական աճը հիմնականում պայմանավորված է եղել որոշ սննդամթերքների, այդ թվում՝ բանջարեղենի և մրգերի, ինչպես նաև որոշ ծառայությունների թանկացմամբ։ Միևնույն ժամանակ որոշ ոչ պարենային ապրանքների գներ և առանձին ծառայություններ էժանացել են։

Հուլիսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների գներն աճել են 0.2%-ով։ Ամենամեծ աճը գրանցվել է որոշ թարմ մթերքների գներում, մասնավորապես՝ կարտոֆիլի և որոշ մրգերի։

Վիճակագրական կոմիտեն նաև նշում է, որ 2025 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում միջին տարեկան գնաճը կազմել է 3.1%։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները