Լավագույն ստարտափ էկոհամակարգը Կովկասում. Հայաստանը բարելավել է ցուցանիշը Global Startup Ecosystem Index-ում

Վերջին լուրերը
Լավագույն ստարտափ էկոհամակարգը Կովկասում. Հայաստանը բարելավել է ցուցանիշը Global Startup Ecosystem Index-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

StartupBlink ընկերությունն արդեն 5-րդ անգամ հրապարակել է «Գլոբալ Ստարտափ Էկոհամակարգի Ինդեքս» զեկույցը, որը հիմնված է 100 երկրների շուրջ 1000 քաղաքների տվյալների վերլուծության վրա: Զեկույցը գնահատել և դասակարգել է երկրներն ու քաղաքներն ըստ ստարտափ էկոհամակարգի՝ հաշվի առնելով թե քանակական, թե որակական ցուցանիշներ, ինչպես նաև բիզնես միջավայրը:

Հայաստանը այս դասակարգման մեջ 2021թ. արդյունքներով զբաղեցրել է 60-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 5 հորիզոնականով: Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանի ստարտափ էկոհամակարգը լավագույնն է Կովկասում՝ իր գնահատականով կրկնապատիկ գերազանցելով Վրաստանին: Երևանն իր հերթին կատարել է 38 հորիզոնականի ցատկ՝ զբաղեցնելով 244-րդ տեղը 1000 քաղաքների ցանկում:

- Advertisement -
Լավագույն ստարտափ էկոհամակարգը Կովկասում. Հայաստանը բարելավել է ցուցանիշը Global Startup Ecosystem Index-ում

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի Կառավարությունը վաղուց հասկացել է նորարարությունների կարևորությունը և ռեսուրսներ է ներդնում էկոհամակարգը զարգացնելու ուղղությամբ: 2021-ը առանձնացել է ներդրումների մեծ հոսքով, երկրում ձևավորվել է առաջին միաեղջյուրը՝ PicsArt-ը:

«Վերջին մի քանի տարում Հայաստանը զգալի աճ է արձանագրել նաև բյուրոկրատիայի և կոռուպցիայի նվազեցման գործում: Թեև ստարտափ էկոհամակարգն այստեղ դեռ իր զարգացման վաղ փուլում է և երկիրը դեռ պետք է շատ աշխատանք տանի ցնցումներով լի անցյալից վերականգնվելու համար, բայց այստեղ էական չօգտագործված պոտենցիալ կա»,-նշվում է զեկույցում:

Զեկույցում լավագույն ստարտափ էկոհամակարգով երկրներ են ճանաչվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, իսկ քաղաքների գլոբալ ցանկը գլխավորում են ավստրալական Բրիսբենը, հնդկական Չեննայը և ամերիկյան Օռլանդոն:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները