Հայաստանն 82-րդն է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում

Վերջին լուրերը
Հայաստանն 82-րդն է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թ․-ին հրապարակված երջանկության մասին համաշխարհային զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։

Ուսումնասիրությունը վեց հիմնական գործոնների վրա է հիմնված՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը հիմնված է ոչ թե տվյալ երկրում այս ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։ 

Աշխարհի ամենաերջանիկ երկիրն է Ֆինլանդիան։ Առաջատարների եռյակը, ինչպես և անցյալ տարում, բաղկացած է Հյուսիսային Եվրոպայի երկրներից՝ երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։

Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակի հաջորդ հորիզոնականներն են զբաղեցնում Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։

Արևելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ Չեխիայում, Լիտվայում և Սլովենիայում, երջանկության աճ է դիտվել, իսկ ԱՄՆ-ն և Գերմանիան կորցրել են դիրքերը՝ հասնելով 23-րդ և 24-րդ հորիզոնականներ։

Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը 2024 թ․ աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում 91-րդն է, Թուրքիան՝ 98-րդը, Իրանը՝ 100-րդը, իսկ Ադրբեջանը՝ 101-րդը։ 

Ռուսաստանը 72-րդ տեղում է, Ուկրաինան` 105-րդ։

Ամենավերջին՝ 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Աֆղանստանը, որին էլ նախորդում է Լիբանանը։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները