Հայկական «Արմաթ» թիմը՝ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ պատանի ճարտարագետների թիմերը տպավորիչ հաջողություն են գրանցել Սլովենիայում կայացած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի 2025 թվականի բաց մրցաշարում։

Մրցաշարին մասնակցել է 45 երկրի 214 թիմ, և Հայաստանը ներկայացնող երեք թիմերը նվաճել են բոլոր երեք մեդալները․

  • «Արմաթ» – ոսկե մեդալ «Ապագա նորարարներ» անվանակարգում,
  • «GDL» – արծաթե մեդալ,
  • «BigBots» – բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալը Հայաստանի համար ապահովել են Արմաթ ճարտարագիտական աշխատարանների սաները՝ Արարատ Բայանդուրյանը և Գրիգոր Խոջայանը (Այգուտի դպրոց), Վահե Գաբրիելյանը (Երևանի №131 դպրոց)։ Թիմի մարզիչ-խմբավարն է Շահեն Արաբաչյանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները