«Արմաթ» լաբորատորիաներ կներդրվեն Քուվեյթում և Ֆրանսիայում

230

2022թ. հոկտեմբերից «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներդրվեն Քուվեյթում և Ֆրանսիայում։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման կրթական ծրագիրը:

2022թ․-ի տվյալների համաձայն Հայաստանի, (այդ թվում Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են մոտ 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, որտեղ շուրջ 17,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Այս տարի պլանավորվում է նաև «Արմաթ» լաբորատորիա ներդնել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։