Կազմակերպիչ՝ AITC, EIF
Դասընթացի մեկնարկը՝ դեկտեմբերի 2
Գրանցման հղում՝ https://bit.ly/3MWGQIx
Միջոցառման մասին․
«Հզոր գիտություն, հզոր երկիր» շարքի շրջանակում մեկնարկում է «Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ» անվճար դասընթացը, որի արդյունքում մասնակիցները կբարելավեն բանավոր ու ոչ բանավոր հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև կզարգացնեն հուզական ինտելեկտը:
Դասընթացին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներն ու գիտնականները: Տեղերը սահմանափակ են:
Դասընթացը կվարի ոլորտի առաջատար մասնագետ Նանե Մաթևոսյանը, այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Հզոր գիտություն, հզոր երկիր» անվճար դասընթացների շարքն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC)՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։