Արդի կրթության ակադեմիան ստացել է պետական նմուշի վկայական տրամադրելու իրավունք

Վերջին լուրերը

Հայաստանում կրթության ոլորտում պետությունը պաշտոնապես ճանաչում է ոչ ֆորմալ կրթության արդյունքները՝ հնարավորություն տալով ուսանողներին հաստատել իրենց հմտությունները՝ պետական չափորոշիչներին համապատասխան հավաստագրերով։ Այս քայլը կարևոր առաջընթաց է կիրառական և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն տրամադրող կրթական կազմակերպությունների համար։

Սա ենթադրում է, որ վերջիններս կարող են գրանցվել ուսուցման ազգային ռեեստրում և ստանալ պետական նմուշի վկայական տրամադրելու իրավունք։ Սա հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել այլընտրանքային կրթական ուղիները, այլև բարձրացնել մասնագիտական ծրագրերի որակը և ուսանողների մրցունակությունը։

Օրերս Renderforest ընկերության կողմից հիմնադրված Արդի կրթության ակադեմիան, որն առաջարկում է ՏՏ, մարքեթինգի և դիզայնի ոլորտներում կիրառական կրթություն և փորձ իրական նախագծերում, պաշտոնապես գրանցվեց ուսուցման ազգային ռեեստրում և ստացավ պետական նմուշի վկայական տրամադրելու իրավունք։

Սա նշանակում է, որ Արդիում, ինչպես պետական ուսումնական հաստատություններում ուսանողները կարող են ստանալ պետության կողմից ճանաչված հավաստագրեր, որոնք՝

  • համարժեք են տվյալ ոլորտի պետական կրթական չափորոշիչներին,
  • գրանցվում են ուսուցման ազգային ռեեստրում,
  • ճանաչվում են պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների կողմից,
  • նպաստում են աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։

«Սա մեզ համար ոչ միայն ճանաչում է, այլ նաև պատասխանատվություն՝ շարունակել զարգացնել կրթական ծրագրերը՝ ապահովելով որակ, արդիականություն և գործնականություն։ Մենք հավատում ենք, որ ոչ ֆորմալ կրթությունը կարող է և պետք է լինի պետականորեն հաստատված ուղի դեպի մասնագիտական զարգացում», — նշում է Արդի ակադեմիայի և Renderforest ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։

Սեպտեմբեր ամսից Արդին կմեկնարկի ուսումնական հիմնական ծրագրերը ուսանողներին հնարավորություն տալով անցակացնել ուսումնառությունը ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ ստեղծարար միջավայրում ։

Արդին, գտնվելով Woods ստեղծարար կենտրոնում, մաս է կազմում ավելի լայն ՏՏ էկոհամակարգի՝ կամրջելով տեխնոլոգիական համայնքը և մասնագիտական կրթությունը։ Ուսանողներն այստեղ նաև հնարավորություն ունեն օգտվել թե՛ կարիերայի զարգացմանը և թե՛ անձնային աճին ուղղված մասնագիտական գրականության մանրակրկիտ ընտրված հավաքածուից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները