Արցախում կմեկնարկի «Կին ձեռներեցներ» ծրագիրը

Վերջին լուրերը
Արցախում կմեկնարկի «Կին ձեռներեցներ» ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսված Արցախում սկսնակ և գործող բիզնեսների համար։ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարում, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.
«Նախակրթական փուլ»՝ տեսադասընթացների շարք, որի ընթացքում մասնակիցները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում օգնում եմ ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։
«Կրթական և ուղղորդման փուլ»՝ եռամսյա դասընթաց և ուղղորդում, որի ընթացքում մասնակիցները ձևավորում են ձեռնարկատիրական մտածելակերպ, զարգացնում են շուկայի հետազոտության հմտությունները և մարքեթինգային ռազմավարությունը, ֆինանսական գրագիտությունը, օգտվում մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություններից։ Դասընթացներին զուգահեռ մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։
«Դրամաշնորհի փուլ»՝ դասընթացի փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը և հավակնում մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի։ Յուրաքանչյուր խմբում դրամաշնորհ են ստանում առավելագույն միավոր ունեցող 3 մասնակիցներ։
— Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։

- Advertisement -
Արցախում կմեկնարկի «Կին ձեռներեցներ» ծրագիրը

Սկսնակ (մինչև 1 տարի) բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտը կարող եք լրացնել՝ այստեղ։

Գործող (առնվազն 1 տարի) բիզնեսների համար նախատեսված դիմում-հայտը կարող եք լրացնել՝ այստեղ։

Ծրագրի դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները