ArCa համակարգը դեռ խափանված է

Վերջին լուրերը
ArCa համակարգը դեռ խափանված է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի հուլիսի 23-ին, առավոտյան ժամը 10։10-ից, տեխնիկական խնդիրների հետևանքով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն գործունեությունը։ Դրա արդյունքում որոշ քարտային գործարքներ ժամանակավորապես անհասանելի են եղել։

Ըստ ընկերության՝ 12։45-ի դրությամբ համակարգի հիմնական գործառույթները վերականգնվել են, իսկ այս պահին խնդիրներ պահպանվում են միայն բանկային հավելվածներում և քարտից քարտ փոխանցումների կատարման ժամանակ։

Arca-ն հայտնում է, որ իրենց տեխնիկական թիմը ակտիվորեն աշխատում է համակարգի ամբողջական վերագործարկման և ծառայությունների լիարժեք հասանելիության ապահովման ուղղությամբ։

Ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար և կոչ է անում հետևել իրենց պաշտոնական հարթակներին՝ թարմացումների համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները