«ԱրարատԲանկ» ԲԲԸ-ն սույն թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․
- Թողարկման ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար
- Քանակը՝ 200 հազար հատ
- Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար
- Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:
Կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված ստացվող եկամուտները ազատված են եկամտային հարկից։
ԱրարատԲանկի 28-րդ թողարկման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի հղումով։
Թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2024թ․-ի ապրիլի 10-ին։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: