Մինչև 2034 թվականը աշխարհը կարող է ունենալ իր առաջին տրիլիոնատերը՝ ամենահարուստ մարդկանց հարստության աճի և մնացած բնակչության աղքատացման պատճառով, հայտնում է Oxfam-ը՝ միջազգային բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների ասոցիացիան:
2020 թվականից ի վեր աշխարհի 5 ամենահարուստ մարդիկ ավելի քան կրկնապատկել են իրենց կարողությունը՝ 405 միլիարդ դոլարից հասնելով 869 միլիարդ դոլարի (ժամում 14 միլիոն դոլար արագությամբ), մինչդեռ գրեթե 5 միլիարդ մարդ դարձել է ավելի աղքատ: Եթե միտումները շարունակվեն, աշխարհը կունենա իր առաջին տրիլիոնատերը հաջորդ տասնամյակի ընթացքում, մինչդեռ աղքատության վերացման համար կպահանջվի ևս 229 տարի:
Կազմակերպության տվյալներով՝ աշխարհի 10 խոշորագույն կորպորացիաներից յոթը գլխավորում են միլիարդատերերը։ Այս ընկերությունների ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է 10,2 տրիլիոն դոլար, որը հավասար է Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բոլոր երկրների ՀՆԱ-ին։
Զեկույցի համաձայն՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց 1%-ին է պատկանում համաշխարհային ֆինանսական ակտիվների 43%-ը։ Նրանք նաև վերահսկում են ֆինանսական հարստության 48%-ը Մերձավոր Արևելքում, 50%-ը՝ Ասիայում և 47%-ը՝ Եվրոպայում: Զեկույցի հեղինակները նշում են, որ 148 խոշորագույն կորպորացիաները վաստակել են 1,8 տրիլիոն դոլար շահույթ և զգալի շահաբաժիններ, որոնք վճարվել են հարուստ բաժնետերերին, մինչդեռ հարյուր միլիոնավոր աշխատողներ բախվել են իրական աշխատավարձերի նվազմանը: 2020 թվականից միլիարդատերերի կարողությունն աճել է 3,3 տրիլիոն դոլարով։
Եթե ուզում եք երբև հայտնվել միլիարդատերերի ցանկում, ապա սկզբի համար հետևե՛ք How2B-ի ֆինանսական գրագիտություն շարքին։