Սպառողական գների ինդեքսը Հայաստանում․ 2025թ. առաջին եռամսյակ

Վերջին լուրերը
Սպառողական գների ինդեքսը Հայաստանում․ 2025թ. առաջին եռամսյակ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի ապրիլին 2024 թվականի ապրիլի համեմատ սպառողական գների ընդհանուր աճը կազմել է 3.2%, մինչդեռ մարտի համեմատ արձանագրվել է փոքր նվազում՝ 0.1%-ով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները տարեկան կտրվածքով աճել են 5.3%-ով, թեև որոշ ապրանքատեսակների գներ նվազել են, օրինակ՝ կարտոֆիլի գինը նվազել է 5%-ով, մրգերը՝ 3.9%-ով, բանջարեղենը՝ 6.3%-ով, իսկ շաքարավազը՝ 5.0%-ով: Միևնույն ժամանակ որոշ մթերքների գներ նկատելիորեն աճել են, մասնավորապես՝ սառեցված ձկան գներն աճել են 47%-ով, գազավորված ըմպելիքները՝ 13.8%-ով, հանքային ջրերը՝ 13.7%-ով, իսկ մայոնեզը՝ 11.2%-ով:

Ընդհանուր սպառողական զամբյուղում նշանակալի աճ է արձանագրվել հագուստի և կոշիկի գներում՝ 3.4%: Բնակարանային կահույքի և կենցաղային տեխնիկայի գներն աճել են 2.5%-ով, իսկ բուժծառայությունների ոլորտում միջին աճը կազմել է 1.3%, որից ստոմատոլոգիական ծառայությունները թանկացել են 6.6%-ով, իսկ հիվանդանոցային ծառայությունները՝ 7.8%-ով: Նկատենք, որ բնակարանային կոմունալ ծառայությունների սակագները ևս ունեցել են որոշակի տատանումներ, սակայն դրանք եղել են համեմատաբար չափավոր:

Բարձր գնաճ գրանցվել է նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտի խմբում, որտեղ միջին աճը կազմել է 7.8%: Այս խմբում ծխախոտի գներն աճել են 12.3%-ով, կոնյակինը՝ 13.6%-ով, իսկ օղինը՝ 9.5%-ով: 

Կարդացեք նաև՝

Հայաստանի տնտեսությունը 2025թ. առաջին եռամսյակում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները