EPIC-ի 15-րդ Ծրագրն ընդունում է դիմումներ

Վերջին լուրերը
EPIC-ի 15-րդ Ծրագրն ընդունում է դիմումներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

EPIC (Entrepreneurship and Product Innovation Center) ծրագրի 15-րդ խմբի դիմումները բաց են: Սա հիանալի հնարավորություն է այն ստարտափների համար, որոնք պատրաստ են իրենց գաղափարները վերածել հաջողված բիզնեսի:

EPIC-ը 15 շաբաթ տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում գաղափի փուլում գտնվող ստարտափները կսովորեն կիրառել գործիքներ՝ իրենց գաղափարները ստուգելու, հաճախորդներ (և մրցակիցներ) հայտնաբերելու, իրենց գաղափարները փորձարկելու, տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու և ստարտափների էկոհամակարգին ինտեգրվելու համար:

15 շաբաթների ընթացքում մասնակիցները կստանան հատուկ մշակված կրթական ծրագիր, որը կներառի՝

  • սեմինարներ և աշխատաժողովներ՝ շաբաթը երեք անգամ (յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ երեկոյան),
  • հաճախորդների հայտնաբերման և զարգացման ուղղորդվող գործընթաց,
  • անհատական մենթորություն թիմերի համար,
  • բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվություն,
  • հանդիպումներ հաջողակ ձեռներեցների հետ,
  • ժամանակակից սարքավորումներ և տարածք՝ թիմային հանդիպումների և աշխատանքի համար,
  • անվճար իրավական խորհրդատվություն AUA-ի Տեխնոլոգիաների և Նորարարությունների Իրավական Կլինիկայի (TIL Clinic) կողմից,
  • ներդրողների, հրեշտակների և վենչուրային կապիտալիստների հետ ծանոթացումներ,
  • դրամական մրցանակներ՝ լավագույն ստարտափներին:

Ծրագիրը մեկնարկել է 2017 թ.-ից, և այս տարիների ընթացքում EPIC-ում արդեն մասնակցել են ավելի քան 130 ստարտափ և 320+ ձեռներեց: Անկախ նրանից, թե դուք Հայ-Ամերիկյան համալսարանի ուսանող եք, թե ոչ, եթե ունեք նորարար գաղափար, որը կարող է լուծել իրական խնդիրներ, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է:

Դիմումների նեկայացման վերջնաժամկետը 2024 թ. սեպտեմբերի 15-ն է: Դիմելու համար անցեք հղումով։

Կարդացե՛ք նաև.

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները