Apple-ն իր պաշտոնական կայքում ստեղծել է նոր էջ, որը կոչված է խրախուսելու օգտվողներին փոխարինել իրենց հին iPhone-ները թարմ մոդելներով: Ընկերությունը համեմատում է իր սմարթֆոնների տարբեր մոդելները՝ մատնանշելով նոր արտադրանքի առավելությունները։
Apple-ի կայքում նոր էջը թույլ է տալիս օգտատերերին մանրամասն դետալներով համեմատել iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max, iPhone 12, iPhone 12 mini, iPhone 12 Pro և iPhone 12 Pro Max մոդելները վերջին iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro կամ iPhone 15 Pro Max վերջին մոդելների հետ։
Յուրաքանչյուր համեմատական բլոկ թվարկում է այն առավելությունները, որոնք կստանան նոր սարքերի գնորդները: Օրինակ՝ iPhone 11-ի համեմատ՝ նոր iPhone 15-ն առաջարկում է չորս անգամ ավելի լավ լուսանկարների լուծաչափ, ավելի շատ հիշողություն, Action և Cinematic ռեժիմների աջակցություն տեսագրման համար, 60%-ով ավելի արագ GPU, 5G աջակցություն և այլն: Apple-ը նաև ներառել է ունիվերսալ USB-C միակցիչը՝ որպես iPhone 15-ի առավելություն։
Apple-ի կայքի նոր էջը համեմատում է նաև սարքերի դիսփլեյի տեխնոլոգիաները, դիզայնը, չափերը և այլն: Ընկերությունը նաև մանրամասներ է ներկայացնում trade-in ծրագրի մասին, որպեսզի գնորդները հասկանան, թե ինչպիսի զեղչ կարող են ստանալ հին սմարթֆոնը նորով փոխարինելիս և այլն։
Ինչպես նշում է MacRumors պորտալը, ներկայումս ԱՄՆ-ում սմարթֆոնների շուկան չափազանց հագեցած է, ուստի Apple-ի համար գնալով ավելի դժվար է դառնում նոր հաճախորդներ գտնելը: Այդ իսկ պատճառով ընկերությունը փնտրում է նոր տարբերակներ, որոնք կարող են խրախուսել մարդկանց թարմացնել նոր սարքերը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: