Apple-ը մշակում է «AI անհատականություն» ռոբոտ-օգնականների համար, և խոսքը Siri-ի մասին չէ

Վերջին լուրերը
Apple-ը մշակում է «AI անհատականություն» ռոբոտ-օգնականների համար, և խոսքը Siri-ի մասին չէ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը՝ iOS 18.1-ի հետ մեկտեղ, պատրաստվում է թողարկել AI օգնականի թարմացված տարբերակը, որը կունենա շատ հետաքրքիր հատկանիշներ: Սակայն, միևնույն ժամանակ, Apple-ը սկսել է մշակել նոր «AI անհատականություն» (անգ․ AI ​​Personality), որը լիովին անկախ կլինի Siri-ից և նախատեսված է ռոբոտ օգնականների համար։ Այս մասին գրում է 9to5Mac-ը։

Apple-ն ակտիվորեն աշխատում է նոր, առաջադեմ արհեստական ​​բանականության օգնականի վրա՝ նախատեվսած իր ռոբոտների և ռոբոտային սարքերի համար՝ տանը և դրանից դուրս օգտագործելու նպատակով: Այս զարգացման առանցքային ասպեկտներից մեկը ոչ միայն օգնականի, այլև «AI անհատականության» ստեղծումն է:

Մինչ Siri-ն Apple-ի ներկայիս սարքերի թվային օգնականն է, AI ​​Personality-ն, որն արդեն J595 կոդային անվանումն ունի, իրենից կներկայացնի մարդանման ինտերֆեյս՝ հիմնված գեներատիվ AI-ի վրա:

J595-ը նման կլինի iPad-ին, սակայն տեսախցիկներով և ռոբոտի վրա աշխատող բազայով:

Շատ իրավիճակներ կան, երբ համակարգիչ է պետք, բայց այն մոտ չէ, կամ ձեռքերդ այլ բանով են զբաղված։ Այսպիսով՝ iPad-ին ռոբոտ ձեռքի միացումը կարող է սարքը պոտենցիալ ավելի օգտակար դարձնել վիդեոկոնֆերանսների կամ առցանց բաղադրատոմսեր որոնելու համար: Ռոբոտը կկարողանա պտտել էկրանը, եթե ստանա նման հրաման։

Այս ապրանքը նախատեսվում է թողարկել մոտ 2026 կամ 2027 թվականներին, իսկ հետագայում դրան կհետևեն շարժական ռոբոտները և, հնարավոր է, նույնիսկ, մարդանման մոդելները:

Apple-ն արդեն դիտարկում է ռոբոտների ստեղծման հնարավորությունը, որոնք կարող են կատարել նաև տնային գործեր, ինչպիսիք են լվացքի մեքենան լցնելը կամ կեղտոտ սպասքը լվանալը։ Այնուամենայնիվ, սրանք ապագայի գաղափարներ են, որոնք դեռ առաջ չեն անցնում թղթի վրա եղած գաղափարներից և էսքիզներից:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները