Երեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ին ԱՄՆ շուկայական ինդեքսները նոր ռեկորդներ են արձանագրել՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի հերթական նիստին ընդառաջ, որի ընթացքում ակնկալվում է տոկոսադրույքի իջեցում։
Dow Jones-ը (^DJI) աճել է 0.3%, տեխնոլոգիական Nasdaq Composite-ը (^IXIC)՝ շուրջ 0.8%, Իսկ S&P 500 (^GSPC) ինդեքսը գրանցել է 0.2% աճ՝ շարունակելով սեփական ռեկորդների շարքը։
Ուշադրության կենտրոնում Magnificent Seven խմբի ընկերություններն են՝ Alphabet (GOOG), Apple (AAPL), Meta (META), Amazon (AMZN), Microsoft (MSFT), որոնք շուտով ներկայացնելու են իրենց եկամուտների հաշվետվությունները։
Տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի բաժնետոմսերի արժեքն օրվա ընթացքում ավելի քան 5% աճ գրանցեց՝ գերազանցելով մեկ բաժնետոմսի դիմաց 200 ԱՄՆ դոլարի սահմանը։ Արդյունքում, ընկերության շուկայական կապիտալիզացիան հասավ 4,8 տրիլիոն դոլարի՝ մոտենալով անհավանական 5 տրիլիոնի սահմանագծին։
Apple-ի բաժնետոմսերը (AAPL) հասան ռեկորդային արժեքի, որի արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ հասավ 4 տրիլիոն դոլարի։ Ընկերության նոր iPhone 17-ը ԱՄՆ-ում և Չինաստանում հասանելի դառնալու առաջին տասը օրերի ընթացքում գերազանցել է iPhone 16-ի վաճառքի ծավալները, ինչը խթանել է բաժնետոմսերի գնի աճը։
Օրվա ընթացքում մյուս ընկերությունը, որ առաջին անգամ հատեց 4 տրիլիոն դոլարի սահմանը, Microsoft (MSFT)-ն է։ Ընկերությունը երեկ հայտարարեց OpenAI-ի հետ համաձայնագրի մասին, ըստ որի արհեստական բանականության հսկայի մեջ Microsoft-ի բաժնեմասը կազմում է 27%՝ 135 մլրդ դոլար։











