Apple-ում գրանցվել է վաճառքների ամենամեծ անկումը

Վերջին լուրերը
Apple-ում գրանցվել է վաճառքների ամենամեծ անկումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ի վաճառքները 2024-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել են 4%-ով՝  հասնելով 90,8 մլրդ դոլարի (72,5 մլրդ ֆունտ ստեռլինգ)։ Պատճառն iPhone-ների պահանջարկի կտրուկ անկումն է:

Վաճառքների անկումը ընկերությունից բացատրում են նրանով, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում վաճառքները կտրուկ և անսովոր էին աճել՝ կապված Քովիդի պատճառով առաջացած մատակարարման խափանումներից հետո տարվա դրական սպասումների հետ։

Ընկերությունում համոզված են, որ վաճառքները նորրից կսկսեն աճել մոտ ապագայում՝ շնորհիվ առաջիկա նոր արտադրանքների թողարկման և արհեստական բանականությունում (AI) ներդրումների։

Apple-ի հանդեպ վստահությունը չկորցնելու նպատակով, ընկերությունը հայատարարել է պատմական 110 մլրդ դոլարի բաժնետոմսերի հետգնման մասին։ Նորությունը սկսեց բարձրացնել ընկերության բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը, որը այս տարի նվազել էր 6%-ով։

Apple-ի վաճառքների անկումն ավելի ակնհայտ է դառնում երբ դիտարկում ենք համաշխարհային շուկայի իրավիճակը։ Համաշխարհային մասշտաբով սմարթֆոնների վաճառքներն աճել են 10%-ով 2024-ի առաջին եռամսյակում: Իսկ iPhone-ի եռամսյակային վաճառքները նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան 10%-ով։ Վաճառքները նվազել են բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Եվրոպայի։ Ինչ վերաբերում է ընկերության կարևորագույն՝ Չինաստանի շուկային, այն անկում է ապրել 8%-ով: Պատճառը մրցակցության ուժեղացումն է տեղական Huawei-ի հետ:

Ընկերության ֆինանսական տնօրենն ասել է, որ ակնկալվում է, որ Apple-ի վաճառքները կավելանան ցածր՝ միանիշ թվերով մինչև հունիս ընկած երեք ամիսների ընթացքում: Սրան զուգահեռ ընկերությունն ակնկալում է երկնիշ աճ իր ծառայությունների բիզնեսում։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները