Apple-ը ռեկորդային եկամուտ է գրանցել՝ չնայած iPad-ի վաճառքի անկմանը

Վերջին լուրերը
Apple-ը ռեկորդային եկամուտ է գրանցել՝ չնայած iPad-ի վաճառքի անկմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը հրապարակել է 2022թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի արդյունքների հաշվետվությունը, որը ընկերության համար ավարտվել է սեպտեմբերի 24-ին, գրում է ixbt.com-ը:

Ընկերության եռամսյակային եկամուտն աճել է 8%-ով՝ հասնելով 90,1 մլրդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է նշված ժամանակահատվածի համար։

Ամբողջ ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ը «շահել է» 394,3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 365,8 մլրդ դոլարի դիմաց։ Գործառնական եկամուտն աճել է 108,9 միլիարդ դոլարից մինչև 119,4 միլիարդ դոլար, մաքուր եկամուտը՝ 94,68 դոլարից մինչև 99,8 միլիարդ դոլար:

iPhone-ի վաճառքը 4-րդ եռամսյակում կազմել է 42,6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 38,9 մլրդ դոլարի դիմաց, իսկ iPad-ի վաճառքը 8,25-ից նվազել է 7,17 միլիարդի:

Ընդհանուր առմամբ, ամբողջ տարվա արդյունքներով՝ Apple-ը 205,5 մլրդ դոլարի սմարթֆոններ է վաճառել՝ մեկ տարի առաջվա 191,97 մլրդ դոլարի դիմաց, այսինքն՝ վաճառքն աճել է 7%-ով։ Mac PC-ների վաճառքն աճել է 14%-ով, կրելի սարքերի և տնային էլեկտրոնիկայինը՝ 7,5%-ով, ծառայությունները՝ 14%-ով, իսկ iPad-ի վաճառքը նվազել է 8%-ով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները