Apple-ը նախատեսում է միաժամանակյա թարգմանության հնարավորություն ավելացնել իր AirPods ծրագրային ապահովման թարմացմանը, Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ նրանց՝ թարմացումը համընկնում iOS 19-ի թողարկման հետ և պետք է թողարկվի 2025 թվականի վերջին։
Նշվում է, որ iPhone-ն իրական ժամանակում կճանաչի օգտատիրոջ խոսքը։ Օրինակ, եթե մարդը խոսում է իսպաներեն, սմարթֆոնը նրա խոսքը կթարգմանի անգլերեն և կփոխանցի զրուցակցի AirPods-ին։
Համաժամանակյա թարգմանության գործառույթն արդեն հասանելի է Google Pixel Buds ականջակալներում, որոնք մրցում են AirPods-ի հետ, նշում է Bloomberg-ը։ Բացի այդ, 2020 թվականին Apple-ը ներկայացրեց Translate թարգմանչական հավելվածը։
Այս մասով Apple-ը հրաժարվել է մեկնաբանություններից։
AirPods-ի թարմացումը Apple-ի պատմության մեջ ամենամեծ ծրագրային թարմացումներից մեկի մաս է կազմում, նշել է Bloomberg-ը: Մինչեւ տարեվերջ ընկերությունը արմատապես կփոխի iPhone-ի, iPad-ի եւ Mac-ի ինտերֆեյսը։ Հիմնական նպատակը սարքերի նավիգացիան և կառավարումը պարզեցնելն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին AirPods Pro 2-ը ներկայացրել էր «Լսողական ապարատ» գործառույթը, որը հաստատվել է որպես լսողական սարքի առաջին ծրագրակազմը, որն առանց դեղատոմսի վաճառվում է վատ լսող մարդկանց համար: ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) պաշտոնապես ճանաչել է AirPods Pro 2-ը որպես լսողական սարք։