ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպել է ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը։
Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ AI-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։
Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու համար ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։











