Apple-ը պատրաստում է iPad Pro-ի ամենամեծ թարմացումը 6 տարվա մեջ առաջին անգամ

Վերջին լուրերը
Apple-ը պատրաստում է iPad Pro-ի ամենամեծ թարմացումը 6 տարվա մեջ առաջին անգամ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple ընկերությունը վեց տարվա մեջ առաջին անգամ պատրաստում է iPad Pro-ի ամենամեծ թարմացումը: Ինչպես հայտնում է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը, նոր մոդելները կթողարկվեն 2024 թվականի գարնանը կամ ամռանը:

2018 թվականին iPad Pro-ն ստացել էր թարմացված դիզայն՝ դիմային հատվածում առանց «Տանը» կոճակի: Այդ ժամանակներից ի վեր թաբլեթներում ավելացվել են նոր պրոցեսորներ, տեսախցիկներ և էկրանի տեխնոլոգիաներ, սակայն նշանակալի այլ փոփոխություններ չեն եղել:

Գուրմանի տվյալներով՝ նոր iPad Pro-ն ունենալու է OLED-էկրաններ առավել հստակ ու վառ, ինչպես iPhone-ը, և դեռևս հրապարակայնորեն չներկայացված М3 պրոցեսորները: Թարմացված մոդելները ներկայացվելու են 11 և 13 դյույմ տրամագծերով:

Ինսայդերը նաև նշել է, որ կարող է թարմացվել նաև ստեղնաշարը՝ Magic Keyboard-ը:

Գուրմանը նաև հայտարարել է, որ նոր iPhone 15-ի և Apple Watch-ի ներկայացումը պլանավորված է այս տարվա սեպտեմբերի 12-ին: Սյունակագիրը կարծում է, որ նոր սմարթֆոնների նախավաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, իսկ վաճառքը՝ սեպտեմբերի 22-ին: Հոկտեմբերին Apple-ը կարող է ներկայացնել նոր М3 պրոցեսորով համակարգիչները:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Apple-ը պատրաստում է iPad Pro-ի ամենամեծ թարմացումը 6 տարվա մեջ առաջին անգամ
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները