Apple-ը փակում է My Photo Stream անվճար ծառայությունը

Վերջին լուրերը
Apple-ը փակում է My Photo Stream անվճար ծառայությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը հայտարարել է My Photo Stream ծառայության աջակցության մոտալուտ ավարտի մասին: Սա նշանակում է, որ օգտատերերը լուսանկարները պահպանելու համար պետք է անցում կատարեն iCloud Photos-ին՝ մինչև ծառայության անջատման ամսաթիվը:

Apple-ը նախատեսում է դադարեցնել My Photo Stream-ի աջակցությունը հուլիսի 26-ին: Ամբողջական անջատումից մեկ ամիս առաջ Apple-ն արգելելու է սարքերից նոր լուսանկարներ վերբեռնել My Photo Stream-ում:

- Advertisement -
Apple-ը փակում է My Photo Stream անվճար ծառայությունը

«Մինչև այս ամսաթիվը (հունիսի 26) ծառայություն վերբեռնված լուսանկարները կպահվեն iCloud-ում՝ բեռնման օրվանից 30 օր և հասանելի կլինեն ձեր ցանկացած սարքում, որտեղ միացված է My Photo Stream-ը: 2023 թվականի հուլիսի 26-ին iCloud-ի լուսանկարները կջնջվեն և ծառայությունը կդադարեցվի»,- հայտարարել է ընկերությունը։

Սարքի հիշողության մեջ պահված բնօրինակ լուսանկարները չեն տուժի և չեն ջնջվի: Այնուամենայնիվ, եթե սարքում բնօրինակներն արդեն հասանելի չեն, ապա ավելի լավ է նախօրոք հոգալ My Photo Stream-ից լուսանկարները պահպանելու մասին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները