Apple-ն ավարտում է iOS 16-ի մշակման գործընթացը և iPhone 14-ը կներկայացնի սեպտեմբերի սկզբին

Աշնանային շնորհանդեսը կբաժանվի երկու մասի. առաջինը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 7-ին, որի ժամանակ ընկերությունը կներկայացնի iPhone 14-ը և Apple Watch 8-ը

Վերջին լուրերը
Apple-ն ավարտում է iOS 16-ի մշակման գործընթացը և iPhone 14-ը կներկայացնի սեպտեմբերի սկզբին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bloomberg-ի ինսայդեր և խմբագիր Մարկ Գուրմանը ասել է, որ Apple-ն ավարտել է iOS 16-ի և watchOS 9-ի մշակումը։ Երկու օպերացիոն համակարգերը պետք է թողարկվեն iPhone-ի նոր շարքի հետ մեկտեղ։

Իր տեղեկագրում Գուրմանը հաստատել է այն տեղեկությունը, որ Apple-ը կներկայացնի iPhone 14-ը՝ սեպտեմբերի սկզբին։ Սմարթֆոնից բացի, ընկերությունը կցուցադրի Apple Watch Series 8-ը: Ինսայդերը դա բացատրում է նրանով, որ անցյալ շաբաթ ընկերության ինժեներներն ավարտել են iOS 16-ի և watchOS 9-ի մշակման գործընթացը: Գուրմանը նաև նշել է, որ iPadOS 16-ը և macOS Ventura-ն նույնպես կներկայացվեն, որոնք կթողարկվեն հոկտեմբերին։ Հետաձգումը պայմանավորված էր iPad-ի Stage Manager ֆունկցիայի հետ կապված խնդիրների հետ:

- Advertisement -
Apple-ն ավարտում է iOS 16-ի մշակման գործընթացը և iPhone 14-ը կներկայացնի սեպտեմբերի սկզբին

Նոր iOS 16-ը ներառում է կողպէկրանը հարմարեցնելու և դրան վիջեթներ ավելացնելու հնարավորություն, իսկ iMessage-ը հնարավորություն կունենա խմբագրելու և ջնջելու ուղարկված հաղորդագրությունները:

Ավելի վաղ ինսայդերներից մեկը հայտնել էր, որ աշնանային շնորհանդեսը կբաժանվի երկու մասի. առաջինը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 7-ին, որի ժամանակ ընկերությունը կներկայացնի iPhone 14-ը և Apple Watch 8-ը, երկրորդ մասը նախատեսված է հոկտեմբերին։ Միջոցառման ընթացքում Apple-ը կարող է ներկայացնել բյուջետային iPad՝ USB-C-ով, iPad Pro՝ M2-ով և նոր պրոցեսորների վրա հիմնված համակարգիչներ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները