Apple-ը մինչև 500 մլն դոլար կվճարի iPhone-ի սեփականատերերին հին մարտկոցների դանդաղեցման համար

Վերջին լուրերը
Apple-ը մինչև 500 մլն դոլար կվճարի iPhone-ի սեփականատերերին հին մարտկոցների դանդաղեցման համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. օգոստոսին դատարանը վերջնականապես հաստատել է Apple-ի դեմ iPhone-ի սեփականատերերի կողմից կոլեկտիվ հայցով հաշտության պայմանագրի պայմանները:

Գործը վարույթում է գտնվում 2017 թվականից։ Օգտատերերը մեղադրել են ընկերությանը նոր սերնդի մարտկոցներով հեռախոսների թողարկումից հետո iPhone-ի որոշ մոդելների արդյունավետությունը միտումնավոր իջեցնելու մեջ: Ընկերությունը համաձայնել է փոխհատուցել դեռ 2020 թվականին, սակայն այդ ժամանակվանից փոխհատուցման չափի վերաբերյալ բողոքարկումներ են եղել։

- Advertisement -
Apple-ը մինչև 500 մլն դոլար կվճարի iPhone-ի սեփականատերերին հին մարտկոցների դանդաղեցման համար

Փոխհատուցումը կտրամադրվի iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի, iPhone 6s-ի, iPhone 6s Plus-ի, iPhone 7-ի, iPhone 7 Plus-ի կամ iPhone SE-ի սեփականատերերին, ովքեր միացել են հայցին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 6-ը։ Ընդհանուր առմամբ ընկերությունը կվճարի 310 միլիոնից մինչև 500 միլիոն դոլար՝ ներառյալ փաստաբանների վարձը։ Հայցադիմումում նշվում է, որ մեկ անձի համար վճարումը կկազմի 25-500 դոլար՝ կախված հայցվորների թվից:

Ի դեպ՝ 2022-ի հուլիսին Apple-ը հաշտության համաձայնագիր է կնքել կոլեկտիվ հայցի մասնակիցների հետ՝ կապված MacBook-ի թիթեռ-ստեղնաշարի խնդիրների հետ: Համաձայն դրա պայմանների՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից կստանա 50-ից 395 դոլար՝ կախված ստեղնաշարի փոխարինման քանակից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները