Kantar-ի 20-րդ տարեդարձին նվիրված BrandZ համաշխարհային զեկույցը բացահայտել է, որ 2025 թվականին աշխարհի ամենաարժեքավոր բրենդների ընդհանուր արժեքը հասել է անսպասելի՝ 10.7 տրիլիոն դոլարի ցուցանիշի: Սա 29% աճ է նախորդ տարվա համեմատ։ Չորրորդ տարին անընդմեջ Apple-ը պահպանում է առաջատար դիրքը՝ 1.3 տրիլիոն դոլար բրենդային արժեքով, ինչը 28%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Միայն Apple-ը ներկայացնում է համաշխարհային հարյուրյակի ընդհանուր արժեքի ավելի քան 12%-ը։ Ըստ Kantar-ի զեկույցի՝ որ տեխնոլոգիական ընկերությունները գերակշռում են այս տարվա վարկանիշում՝ Apple-ին հաջորդում են Google-ը (թիվ 2), Microsoft-ը (թիվ 3), Amazon-ը (թիվ 4) և Nvidia-ն (թիվ 5)։
Ամենամեծ աճ գրանցած բրենդներն են Nvidia-ն, Huawei-ը, VMware-ը, Xiaomi-ն և Instagram-ը, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է ավելի քան 100% բրենդային արժեքի աճ։ ChatGPT-ն հարյուրյակում ամենաբարձր դիրք գրանցած նոր մուտք գործած բրենդն է, որին հաջորդում է Stripe-ը։ Spotify-ն նույնպես վերադարձել է հարյուրյակ այս տարի։
Մանրածախ առևտրի բրենդները շարունակել են հետհամաճարակային կտրուկ աճը՝ ոլորտի ընդհանուր բրենդային արժեքի 48% աճով։ Միջազգային ասպարեզում հնդկական Airtel-ը դարձել է աշխարհում ամենաարագ աճող հեռահաղորդակցության բրենդը, իսկ արգենտինական Mercado Libre-ն մնացել է հարյուրյակում միակ լատինամերիկյան բրենդը։ Կանադայի RBC-ն առաջատար է եղել ֆինանսական ծառայությունների բրենդների շրջանում՝ 43% տարեկան աճով։
Չնայած նորարարների վերելքին` 39 ավանդական բրենդներ, ներառյալ Coca-Cola-ն, Louis Vuitton-ը և Hermès-ը, մնացել են վարկանիշում 2006 թվականից ի վեր։