Apple-ը մոտ է Google-ին տարեկան 1 միլիարդ դոլար վճարելու համաձայնագրին․ Bloomberg

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը մոտ է Google-ի հետ համաձայնագրի կնքմանը, որի համաձայն iPhone արտադրողը տարեկան մոտ 1 միլիարդ դոլար կվճարի Google-ի Gemini AI մոդելի հատուկ տարբերակի համար, որը կապահովի Siri-ի արդիականացումը։

Այս քայլը կարևոր է Apple-ի համար, որը ավանդաբար ապավինել է իր սեփական տեխնոլոգիային, բայց պլանավորում է օգտագործել Google-ի մոդելը որպես ժամանակավոր լուծում, մինչև իր սեփական AI-ը բավականաչափ հզոր դառնա, այդ թվում՝ ձայնային օգնականի համար առաջիկա մի շարք գործառույթներ ապահովելու համար։

Հատուկ AI մոդելի 1.2 տրիլիոն պարամետրերը՝ ծրագրային ապահովման բարդության և հնարավորությունների չափանիշը, զգալիորեն կգերազանցի Apple-ի ներկա մոդելների մակարդակը։ Համեմատության համար նշենք, որ Apple Intelligence-ի այժմյան ամպային տարբերակը օգտագործում է 150 միլիարդ պարամետրեր, ինչը նշանակում է, որ Google-ի մոդելը կլինի մոտավորապես ութ անգամ ավելի բարդ։

Apple-ը նաև այս տարվա սկզբին քննարկել էր OpenAI-ի և Anthropic-ի AI մոդելների օգտագործումը։ Բոլոր երեք ընկերությունների մոդելները փորձարկելուց հետո Apple-ը որոշեց շարունակել աշխատանքը Google-ի հետ։

Bloomberg-ի տվյալներով՝ վերանայված Siri-ն նախատեսվում է թողարկել հաջորդ գարնանը։ Սակայն, քանի որ թողարկումից դեռ ամիսներ կան, վերանայման ծրագրերը կարող են փոխվել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները