Apple-ը բանակցում է Google-ի հետ iPhone-ում Gemini AI-ի գործառույթներն ավելացնելու վերաբերյալ

Վերջին լուրերը
Apple-ը բանակցում է Google-ի հետ iPhone-ում Gemini AI-ի գործառույթներն ավելացնելու վերաբերյալ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը 2024 թվականին Gemini արհեստական ​​բանականության մոդելը iPhone-ում ինտեգրելու նպատակով բանակցություններ է վարում Google-ի հետ։

Apple-ը նախատեսում է Gemini-ին լիցենզավորել՝ iOS-ում AI-ի միջոցով տեքստեր և պատկերների գեներացման նպատակով։

Apple-ը նաև OpenAI-ի հետ է քննարկել է GPT մոդելի օգտագործման հնարավորությունը։

Պետք է նշել, որ Apple-ը 2023-ին սկսել է մշակել իր սեփական գեներատիվ մոդելը՝ «Ajax» անունով։ Դրա հիման վրա ինժեներները ստեղծել են չատբոտ, որն ի վիճակի է ամփոփել տեքստը և պատասխանել հարցերին, որոնք վերաբերում են այն տվյալներին, որոնց վրա մոդելը վերապատրաստվել է:

Իսկ 2024 թվականի փետրվարին Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկն ասել էր, որ ընկերությունը կբացահայտի իր գեներատիվ AI-ն այս տարվա վերջին: Այնուամենայնիվ, Google-ի հետ բանակցությունները կարող են ցույց տալ, որ Apple-ը ցանկալի առաջընթաց չի գրանցել այս ուղղությամբ և որոշել է շարունակել ընթացքը այլ ճանապարհով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները