Apple-ը հայտնում է iPhone-ում Apple Pay-ի փոխարինման մասին

Վերջին լուրերը
Apple-ը հայտնում է iPhone-ում Apple Pay-ի փոխարինման մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple ընկերությունը հայտարարել է, որ կբացի iPhone-ի NFC տեխնոլոգիան երրորդ կողմի անհպում վճարման ծառայությունների համար՝ որպես Apple Pay-ի այլընտրանք:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ iOS 18.1-ում մշակողները հնարավորություն կունենան կիրառել անհպում վճարումների գործառույթը՝ NFC-ի միջոցով: Այս մոդուլը նախկինում աշխատում էր միայն Apple Pay վճարային համակարգի հետ, սակայն Եվրոպական հանձնաժողովի ճնշման հետևանքով ընկերությունը ստիպված եղավ վերագործարկել նախկինում փակված էկոհամակարգը:

Տեխնոլոգիայի նկարագրության մեջ նշվում է, որ երրորդ կողմի ընկերությունները մուտք կստանան NFC և SE (Secure Element) API-ներին: Ընկերությունը հայտնել է, որ մշակողները կկարողանան կարգավորել բանկային քարտերի և հաշիվների աշխատանքը՝ ապրանքների վճարման, մեքենայի վիրտուալ բանալիների, անցագրերի, տրանսպորտային տոմսերի, ուսանողական քարտերի և այլ այլընտրանքային գործիքների ու ծառայությունների համար:

Սակայն ոչ բոլոր մատակարարները կկարողանան կարգավորել իրենց ծառայությունների աշխատանքը: Ծառայություն մատուցողները պետք է ընկերության հետ կնքեն առևտրային պայմանագիր և վճարեն համապատասխան գումարներ, որոնց չափը չի նշվում: Բացի Եվրամիության (ԵՄ) ընկերություններից, ընկերության էկոհամակարգից կարող են օգտվել նաև Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Ապագայում ընկերությունը խոստացել է ավելացնել նոր տարածաշրջաններ:

Հունիսի վերջին Եվրոպական հանձնաժողովը վերջնականապես հաստատել էր ընկերության ծրագրերը՝ բացելու իր էկոհամակարգը երրորդ կողմի վճարային համակարգերի համար: Երրորդ կողմի վճարային ծառայությունները կաշխատեն Apple Pay-ից և Wallet թվային դրամապանակից առանձին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները