Apple-ին մեղադրում են աշխատողներին լռեցնելու և նրանց անձնական սարքերը լրտեսելու մեջ

Վերջին լուրերը
Apple-ին մեղադրում են աշխատողներին լռեցնելու և նրանց անձնական սարքերը լրտեսելու մեջ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ըստ նոր դատական ​​գործի՝ Apple-ը մեղադրվում է իր աշխատողների անձնական սարքերի և iCloud հաշիվների ապօրինի մոնիտորինգի մեջ՝ միաժամանակ արգելելով նրանց քննարկել իրենց աշխատավարձի և աշխատանքային պայմանները:Այս մասին գրում է Reuters-ը։

Apple-ի թվային գովազդում աշխատողի կողմից բողոքը է ներկայացվել Կալիֆորնիայի նահանգային դատարան, ով պնդում է, որ ընկերությունը աշխատակիցներից պահանջում է ծրագրային ապահովում տեղադրել անձնական սարքերի վրա՝ թույլ տալով Apple-ին մուտք գործել իրենց էլ. հասցեներ և անձնական տվյալներ։

Միևնույն ժամանակ, հայցում ասվում է, որ Apple-ը կիրառում է գաղտնիության քաղաքականություն, որն արգելում է աշխատակիցներին քննարկել աշխատանքային պայմանները՝ ներառյալ լրատվամիջոցների հետ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բհակտա անունով աշխատակիցը, ով աշխատում է Apple-ում 2020 թվականից, ասել է, որ իրեն արգելել են խոսել փոդքասթերում իր աշխատանքի մասին և հանձնարարել են հեռացնել իր աշխատանքային պայմանների մասին տեղեկությունները LinkedIn-ի իր պրոֆիլից:

Apple-ի ներկայացուցչի կողմից տրամադրված հայտարարության մեջ ասվում է, որ հայցում ներկայացված պահանջները հիմնավորված չեն, և որ իր աշխատակիցները ամեն տարի վերապատրաստվում են իրենց իրավունքների վերաբերյալ՝ քննարկելու իրենց աշխատանքային պայմանները:

«Apple-ում մենք կենտրոնացած ենք աշխարհում լավագույն ապրանքներն ու ծառայությունները ստեղծելու վրա և աշխատում ենք պաշտպանելու գյուտերը, որոնք մեր թիմերը ստեղծում են հաճախորդների համար», – ասել է ընկերությունը:

Բհակտայի փաստաբանները նաև ներկայացրել են երկու կանանց, ովքեր հունիսին հայց են ներկայացրել դատարան՝ մեղադրելով Apple-ին ինժեներական, մարքեթինգային և AppleCare ստորաբաժանումներում կին աշխատողներին սիստեմատիկորեն ցածր վարձատրելու մեջ:

Apple-ը բախվում է ևս 3 բողոքի՝ ԱՄՆ աշխատանքային խորհրդի կողմից՝ աշխատակիցներին անօրինական կերպով միմյանց և լրատվամիջոցների հետ տարբեր հարցերի քննարկումներն արգելելու համար․ հարցեր, ինչպիսիք են սեռական կողմնակալությունը և աշխատավարձերի խտրականությունը, այդ թվում՝ սահմանափակելով նրանց կողմից սոցիալական մեդիայի և աշխատավայրում հաղորդագրությունների Slack հավելվածի օգտագործումը:

Ընկերությունը հերքել է իր մեղքը:



Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները