2024 թվականի ապրիլին անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 20 988 գործարք է իրականացվել՝ 26%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Երևան քաղաքը շարունակում է գործարքների քանակով առաջատարը մնալ, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 25,1%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 16,5%-ը։
Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 4 528-ն են կամ ընդհանուր գործարքների 21,5%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 1 261 գործարք է իրականացվել, իսկ մարզերում՝ 3 267։
Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 2 702 գործարք։ Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և ընդհանուր Հանրապետությունում գների աճի։
Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերում 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 221 300 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 120 000 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 11,6%-ով, վարչական շրջանի առանձին գոտիներում աճը նույնիսկ հասել է 20,4%-ի։
Մարզերում նույնպես գրանցվել է բնակարանների գների աճ։ Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր (բնակարանների միջին արժեքը 444 300 ՀՀ դրամ, 10,2%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) և Աբովյան (բնակարանների միջին արժեքը 291 200 ՀՀ դրամ, 14,2%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքներում, ինչպես նաև Արմավիրի՝ Վաղարշապատ (բնակարանների միջին արժեքը 252 100 ՀՀ դրամ, 7,5%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքում։
Կարդացեք նաև՝
- Ինչքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին եռամսյակում Երևանում և մարզերում
- Ի՞նչ փոփոխություններ սպասել անշարժ գույքի շուկայում
- Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում. ապրիլ 2024թ.
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: