ԱՆԻՖ-ը գրանցել է զուտ ֆինանսական շահույթ հիմնադրման պահից 3,5 տարի անց 

Վերջին լուրերը
ԱՆԻՖ-ը գրանցել է զուտ ֆինանսական շահույթ հիմնադրման պահից 3,5 տարի անց 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՆԻՖ-ընկերությունների խումբն ամփոփել է 2022 թվականի ֆինանսական արդյունքները։

ԱՆԻՖ-ի սեփական կապիտալն այս պահին կազմում է 6 միլիարդ 883 միլիոն դրամ (17,8 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ անցած մեկ տարվա ընթացքում գրանցած զուտ շահույթը՝ ավելի քան 1 միլիարդ 760 միլիոն դրամ( մոտ 4,6 միլիոն ԱՄՆ դոլար)։

- Advertisement -
ԱՆԻՖ-ը գրանցել է զուտ ֆինանսական շահույթ հիմնադրման պահից 3,5 տարի անց 

Գնահատման համաձայն՝ 2022 թվականի հուլիսին գործարկումից ի վեր ԱՆԻՖ-ի և Air Arabia ընկերության համատեղ ձեռնարկության՝ ազգային ավիափոխադրող Fly Arna ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը աճել է` հասնելով մոտ 27 միլիոն դոլարի՝ զգալի տնտեսական արդյունք գրանցելով ԱՆԻՖ-ի միակ բաժնետեր Հայաստանի Հանրապետության համար։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը մեկնաբանելով այս արդյունքները նշել է. «Իր գոյության ընդամենը 3,5 տարում, որի ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ փորձություններով, ԱՆԻՖ-ը գրանցել է զուտ շահույթ։ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ մեր համատեղ ծրագրի՝ «Այգ-1» 200 Մվտ հզորության արևային կայանի շինարարությունը նախատեսում ենք սկսել այս տարեվերջին, ինչը կլինի ԱՆԻՖ-ի այս տարվա ևս մեկ ձեռքբերումը։ Մենք ակնկալում ենք տեղական և արտասահմանյան գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շարունակություն՝ նպաստելով Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և դիվերսիֆիկացիային»։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները