100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կօգնի դուրս գալ «սև ցուցակներից»

Վերջին լուրերը
100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կօգնի դուրս գալ «սև ցուցակներից»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում կա մոտ 300 հազար մարդ, ովքեր նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սև ցուցակներում էլ այդպես տեղավորվել, մնացել են: Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ եք սև ցուցակներում մնալու: Բազմաթիվ ծրագրեր կան, այդ թվում` սոցիալական, որոնցից չեք կարողանում օգտվել: Ինչո՞ւ չեք գալիս երեւացող դաշտ: Նրանք խնդիրներ են բարձրացնում, որ երբ իրենք գալիս են ոչ ստվերային դաշտ, իրենց ամբողջ աշխատավարձերը բռնագանձվում են: Եվ մենք հիմա մտածում ենք ստեղծել մեխանիզմ»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով, այդ մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին 3 տարիներին նման իրավիճակում հայտնված մարդկանց, որովհետև դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում: Կառավարությունը կփորձի աջակցել, այդ թվում բռնագանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նախագիծը վերաբերելու է 100 հազարից մինչեւ 1 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողներին, որոնց թիվը էլի փոքր չէ՝ 204 հազար է:

«Մենք պարզել ենք, որ նրանց ավելի քան 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այսինքն`այս նախագծով մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը: Որոշակի մեխանիզմի շուրջ քննարկումներ ունենք, որ մի կողմից ԴԱՀԿ-ի բռնագանձման տոկոսն իջեցնենք, մյուս կողմից այնպիսի ուղերձ հղենք, որ քաղաքացին պետք է աշխատի և իր աշխատանքով փակի այդ պարտքը: Դա իր եկամտահարկի որոշակի ուղղորդման մեխանիզմով է հնարավոր իրականացնել»,- նշել է նա։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները